Արժեքը

Tikkurila

Tikkurila

Ֆիննական"Tikkurila" ապրանքանիշն արդեն վաղուց հայտնի է իր որակով և բազմապիսի նորարարություններով: Այս որակյալ, լոգարանների համար հատուկ նախատեսված էմալն ունի ձյունաճերմակ սպիտակ գույն և փայլ, ինչը ձեր լոգարանին տալիս է լիովին նոր տեսք: "Tikkurila"-ն ունի ևս մեկ շատ կարևոր հատկություն' աննախադեպ որակ: Այն նախատեսված է 10 - 15 տարի ձեզ ծառայելու համար: Եթե ցանկանում եք, որ ձեր լոգարանը լինի այլ գույնի, ապա դա ևս խնդիր չէ "Tikkurila"-ի համար: Հատուկ էպոքսիդային հիմքով ներկերի համար նախատեսված գերմանական արտադրության գունային հավելումները կօգնեն ձեզ ստանալ ցանկացած գույն' պահպանելով "Tikkurila"-ի որակն ու փայլը:

Klenk's

Klenk's

Ամերիկյան արտադրության այս էմալը "Tikkurila"-ին զիջում է ոչ միայն իր երաշխիքային ժամկետով(ընդամենը 8 տարի), այլ նաև՝ գունային տվյալով: Այս ապրանքանիշի մեջ առկա է կաթնագույն երանգը: Ներկայումս, Հայաստանում առկա էմալների շարքում, մենք որակել ենք "Klenk's"-ը որպես միջին որակի:

Kudo

Kudo

Ռուսական արտադրության "Kudo" էմալը նախորդ երկուսին զիջում է ոչ միայն գունային ու փայլային տվյալներով, այլ նաև իր դիմացկունությամբ և որակով: Մենք մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս կիրառել այս էմալը ջրի հետ առնչություն չունեցող այլ կենցաղային առարկաների (սառնարան, գազօջախ և այլն) համար, բայց ոչ լոգարանի համար: Չնայած որ արտադրողի կողմից այս էմալը նախատեսված է հենց լոգարանի համար:

  Արտադրող              երկիրը     Որակը   Երաշխիքը         Արժեքը 
     Ֆինլանդիա     Բարձր   10 - 15 տարի     30.000   դրամ
     ԱՄՆ     Միջին    8   տարի     25.000   դրամ
     Ռուսաստան     Բավարար    3   տարի     20.000   դրամ