Արժեքը

 

Tikkurila

Tikkurila

Ֆիննական"Tikkurila" ապրանքանիշն արդեն վաղուց հայտնի է իր որակով և բազմապիսի նորարարություններով: Այս որակյալ, լոգարանների համար հատուկ նախատեսված էմալն ունի ձյունաճերմակ սպիտակ գույն և փայլ, ինչը ձեր լոգարանին տալիս է լիովին նոր տեսք: "Tikkurila"-ն ունի ևս մեկ շատ կարևոր հատկություն' աննախադեպ որակ: Այն նախատեսված է 10 - 15 տարի ձեզ ծառայելու համար: Եթե ցանկանում եք, որ ձեր լոգարանը լինի այլ գույնի, ապա դա ևս խնդիր չէ "Tikkurila"-ի համար: Հատուկ էպոքսիդային հիմքով ներկերի համար նախատեսված գերմանական արտադրության գունային հավելումները կօգնեն ձեզ ստանալ ցանկացած գույն' պահպանելով "Tikkurila"-ի որակն ու փայլը:

Kudo

Kudo

Ռուսական արտադրության "Kudo" էմալը նախորդին զիջում է ոչ միայն գունային ու փայլային տվյալներով, այլ նաև իր դիմացկունությամբ և որակով: Մենք մեր հաճախորդներին խորհուրդ ենք տալիս կիրառել այս էմալը ջրի հետ առնչություն չունեցող այլ կենցաղային առարկաների (սառնարան, գազօջախ և այլն) համար, բայց ոչ լոգարանի համար: Չնայած որ արտադրողի կողմից այս էմալը նախատեսված է հենց լոգարանի համար:

  Արտադրող              երկիրը     Որակը   Երաշխիքը         Արժեքը 
     Ֆինլանդիա     բարձր   10 - 15 տարի     30.000 դրամ
     Ռուսաստան     ցածր    ........................     15.000   դրամ

     Եթե Ձեր լոգարանը արդեն էմալապատվել է նախկինում, ապա հին շերտի հեռացման և մակերեսի մշակման համար ծառայության արժեքն ավելանում է 5000 դրամով։